Բորտուղեկցորդուհիները պատմել են, թե ինչ տարօրինակ իրեր են գտնում թռիչքից հետո ինքնաթիռում
Կենդանի թութակ, ապակե աչք և մեկ տոպրակ ավազ, սրանք ինքնաթիռի սրահում հայտնաբերված իրերի միայն որոշ հատվածն են:
700 բորտուղեկցորդուհիների հարցումից պարզվել է, որ ուղևորները հաճախ են մոռանում տարօրինակ իրեր թռիչքից հետո: Զարմանալի է, որ այդ «իրերի» ցանկում նույնիսկ կենդանիներ կան, օրինակ` գորտ, կրիա և թութակ: Որքան էլ զարմանալի է այս էկզոտիկ կենդանիները հայտնաբերվել են օդանավի սրահում:
Ատամի պրոթեզներ, ներքնազգեստ, ապակե աչք, ոտքի պրոթեզ, թվում է` ինչպես կարելի է մոռանալ այս ամենը, սակայն ըստ բորտուղեկցորդուհիների, այսպիսի իրեր նույնպես թողնում են ինքնաթիռում:
Իսկ առավել առօրեական բաներից ուղևորների մեկ քարորդն (24%-ը) ինքնաթիռում թողնում է անձնագիրը, 23%-ը` հեռախոսը, 21%-ը` գիրքը: