Անտառային տարածքների ներքո օգտագործվող գյուղատնտեսական հողերը պետք է բնակիչներին եկամուտներ բերեն. փորձագետ
Ինչպես Operativ լրատվականը ավելի վաղ նշել էր, այսօր, հոկտեմբերի 22-ին, Երևանում ընթանում է Հոկտեմբերի 22-ին «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովը:
Լրատվականը հրապարակել էր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:
Անտառային տարածքների մեծացման նպատակով օգտագործվող գյուղատնտեսական հողերը պետք է բնակիչներին եկամուտներ բերեն: Վերը նշված գագաթաժողովի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանը:
Նրա խոսքով՝ հարցի կարեւորությունն այն է, թե ինչպես պահպանել անտառները:
Բայց անտառային մակերեսների մեծացումը պետք է հատվի այն հարցին, թե որ հողերը կարող են օգտագործվել եւ ինչ ծառեր են տնկվելու:
«200 հազար հա մակերեսով անտառ տնկելու համար անհրաժեշտ է մոտ 200 մլն ծառ: Այդ հողերը մեծանալու են, այդ թվում՝ գյուղատնտեսական հողերի կրճատման հաշվին: Սա խոսում է այն մասին, որ այս կամ այն տարածքում անտառների ստեղծումը պետք է հիմք դառնա տեղական բնակիչների համար եկամտի նոր աղբյուրի ստեղծման նպատակով»,- նշել է նա: