«Փոխիր աշխարհը». ՄԻՊ-ը ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք է սկսում (Տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում սկսում է ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք։
ՄԻՊ-ն այս անգամ ներկայացնում է 7-րդ դասարանում սովորող Արեգի երազանքի մասին պատմող տեսանյութը։
«Մարդիկ, սովորաբար, պետք է քայլեն այն ճանապարհով, որի վերջում գտնվում է իրենց երազանքը, եւ այդ ճանապարհը սովորական չէ՝ այն դժվարություններ ունի, եւ այդ դժվարությունները հաղթահարելով՝ մարդիկ պետք է հասնեն իրենց երազանքին: Ես պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի կարողանամ փոխել աշխարհը, իսկ աշխարհը փոխելու համար շատ մեծ դժվարությունների միջով պետք է անցնել: Իմ փոխելու տարբերակը երաժշտությունն է: Ես հույս ունեմ, որ կարող եմ երաժշտությունով փոխել աշխարհը՝ այն դարձնել խաղաղ»,- ասում է Արեգ Գալստյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: