Հայկական ռեստորան, նվերներ և միլիոն Քանյե Ուեսթից․ Ինչպե՞ս է Քիմ Քարդաշյանը նշել 39-ամյակը (Տեսանյութ)
Երեկ Քիմ Քարդաշյանը նշել է իր 39-ամյակը։ Հայտնի աստղը բացահայտել է ընտանեկան միջոցառման մանրամասները, ճիշտ է այս տարի նա հատուկ կերպով այն չի հրապարակել։
Քիմը տոնը նշել է երկու անգամ․ սկզբում ընկերների հետ Փալմ-Սպրինգսում, այնուհետեւ՝ ընտանեկան ընթրիքով։ Հեռուստաաստղի սիրելի հայկական ռեստորանը՝ Carousel-ը նրա համար անակնկալ էր պատրաստել․ առանձնատան տարածք է գնացել քաղցրավենիքով լի բեռնատար, որոնք հավանության են արժանացել հոբելյարի որդու՝ Սեյնթի կողմից։ Տղան միանգամից մի քանի քաղցրավենիք է կերել, այնպես որ Քիմը ստիպված է եղել վերահսկել նրան։
Քիմն իր Instagram-ում հուզիչ օրվա համար շնորհակալություն է հայտնել իր մտերիմներին։ Ռեալիթի շոուի աստղը խոստովանել է, որ տոնի առաջին մասն անցկացրել է ընկերների հետ՝ Փալմ-Սպրինգսում։ Այն քաղաք է Քալիֆորնիայի հարավում։ Հայտնի է իր տաք աղբյուրներով եւ հնագույն ճարտարապետությամբ։
Երեկոյան Քիմն ընթրել է իր տանը՝ մտերիմների հետ։ Մոդելը հայտնել է, որ ընտանեկան տոնը անակնկալ էր Քանյե Ուեսթի կողմից։
«Իմ սիրելի հայկական ռեստորանն ինձ համար իմ սիրելի կերակուրներն էր պատրաստել, իսկ նրանց հիանալի մատուցողները հետեւել են, որ երեկոն իդեալական ընթացք ունենա։ Իսկ ընթրիքից հետո ինձ համար դարձյալ իմ սիրելի քաղցրավենիքներով սեղան էին պատրաստել», - հայտարարել է Քիմը։
Հոբելյարը խոստովանել է, որ ուրախացել է ընտանիքի անդամների կողմից ստացած բոլոր նվերներով։ Սակայն գլխավոր նվերն իր համար պատրաստել էր սիրելի տղամարդը։
«Քանյեն 1 միլիոն դոլար է նվիրաբերել իմ սիրելի բարեգործական հիմնադրամին, որն օգնում է իրականացնել բանտային փոփոխություններ եւ որին արդեն երկար ժամանակ օնում եմ նաեւ ես։ Նա այդ հանգանակությունն արել է իր եւ մեր երեխաների անունից։ Սիրտս հիմա երջանկությունից կպայթի», - հուզիչ կերպով պատմել է Քիմ Քարդաշյանը։