Yachine Trophy. Աշխարհի լավագույն դարպասապահի կոչման 10 հավակնորդները (Լուսանկարներ)
France football-ը հրապարակել է 2019 թվականի աշխարհի լավագույն դարպասապահի կոչման 10 հավակնորդներին:
Տարվա լավագույն դարպասապահը դեկտեմբերի 2-ին տեղի ունենալիք միջոցառման ժամանակ կարժանանա Լև Յաշինի անվան մրցանակին:
Առաջին հնգյակ. Ալիսոն Բեքեր «Լիվերպուլ», Մանուել Նոյեր «Բավարիա», Էդերսոն «Մանչեսթեր Սիթի», Անդրե Օնանա «Այաքս», Վոյցեխ Շչեսնի «Յուվենտուս»:
Երկրորդ հնգյակ. Յան Օբլակ «Աթլետիկո Մադրիդ», Կեպա Արիզաբալագա «Չելսի», Սամիր Հանդանովիչ «Ինտեր», Ուգո Լյորիս «Տոտենհեմ», Մարկ-Անդրե տեր Շտեգեն «Բարսելոնա»:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով 2019 թվականի լավագույն դարպասապահի կոչմանն արժանացել է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը: