Ադրբեջանցի հայտնի լրագրողը հայտնում է, որ իշխանությունները սպառնում են իրեն
Ադրբեջանցի հայտնի լրագրող, ռազմական-հետաքննություններ իրականացնող «Դոկտրինա» զինվորական ծրագրի ղեկավար Ջասուր Սումերինլին հայտնում է, որ ադրբեջանական իշխանությունները սպառնում են իրեն:
Ըստ նրա` այդ սպառնալիքները սկսվել են այն բանից հետո, երբ ադրբեջանական - ռուսական ռազմական համագործակցության վերաբերյալ լրագրողը հայտնել էր իր կարծիքը: Նա` մեկնաբանելով ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցը Բաքու և մի շարք ռազմական պայմանագրերի ստորագրման վերաբերյալ հայտնել էր, որ այդ տեսակ պայմանագրերը կխոչընդոտեն Ադրբեջանի` ՆԱՏՕ-ի անդամակցման գործընթացին:
«Ինձ զանգահարեցին մի քանի մարդիկ` ներկայանալով ադրբեջանական իշխանությունների անունից և հայտնեցին, որ ՌԴ պաշտոնական անձինք դիմել են Բաքվին հայտնելով իրենց անհանգստությունն իմ կողմից արված հայտարարությունների համար: Ինձ հայտնեցին, որ ես իմ հոդվածներով վտանգում եմ երկու երկրների երկկողմ ռազմա-տեխնիկական համագործակցությունը», -հայտնել է Սումերինլին:
Լրագրողը նաև հայտարարել է, որ իր և իր ընտանիքի անդամների կյանքին վտանգ է սպառնում և կոչ արել քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին աջակցել իրեն: