«Դու մայր ես ու ոչ մերկապարուհի». Քորթնի Քարդաշյանը խանութ է գնացել անկեղծ տոպով՝ առանց ներքնազգեստի
Քիմ Քարդաշյանի ավագ քույրը եւ Poosh կայքի հիմնադիրը՝ Քորթնին, լուսանկար է հրապարակել մթերային խանութում գնումների ընթացքից։ Հայտնի հեռուտաաստղը կադրերը հրապարակել է Instagram-յան էջում։ Քորթնին խանութում շրջել է սպիտակ շորտով ու շապիկով՝ առանց ներքնազգեստի։ Քորթնին հագուստի գույնի սպորտային կոշիկներ էր ընտրել։
Քորթնին ազատ պահվածք է դրսեւորել, ինչը եւս հիացրել է երկրպագուներին։ 40-ամյա Քարդաշյանն, իհարկե, չի դիմացել եւ իր լուսանկարով պարծեցել է միկրոբլոգում։
«Իմ աչքերը սուպերո՞ւժ ունեն, թե նա, իսկապես, կրծկալ չի կրում», «Դու չափազանց կրքոտ ես։ Եվ պետք է որ շատ համարձակ լինես, եթե առանց կրծկալի ես գնացել խանութ»,- հիացել են երկրպագուները։
Սակայն գտնվել են նաեւ մամշեյմերներ, որոնք Քորթնիին հիշեցրել են, որ նա երեք երեխաների մայր է։ «Իմ կարծիքով՝ դու պետք է ավելի համեստ լինես։ Եվ ավելի փակ հագուստ կրես։ Դու մայր ես ու ոչ մերկապարուհի»,- զայրացել է օգտատերերից մեկը։