Էրդողանն ասել է, որ հաջորդ քայլերը Սիրիայում կձեռնարկի Պուտինի հետ հանդիպումից հետո
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի ասել է, բոլոր հաջորդ «անհրաժեշտ» քայլերը Սիրիայի հյուսիս-արեւելքում կձեռնարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է Reuters-ը։
«Մենք այդ գործընթացը կքննարկենք պարոն Պուտինի հետ եւ դրանից հետո կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր»,- ասել է Էրդողանը Ստամբուլում միջոցառման ժամանակ։
Էրդողանի եւ Պուտինի հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Սոչիում։