Ռուսաստանը չի ծրագրում անվտանգության հարցով Թուրքիայի և Սիրիայի հանդիպման անցկացում. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ծրագրում անվտանգության հարցով Թուրքիայի եւ Սիրիայի հանդիպման անցկացում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընդ որում՝ նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ երկխոսությանը, որը պետք է հենվի Ադանայի համաձայնագրի վրա:
«Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ երկխոսություն, իհարկե, անհրաժեշտ է, որտեղ նույնպես պատրաստ ենք օժանդակող դեր խաղալ, խրախուսել այդպիսի ուղիղ շփումները»,- հայտարարել է նա Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիեւայի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այո, ակնհայտ է, որ Անկարայի եւ Դամասկոսի միջեւ երկխոսությունը պետք է հենվի 1998 թվականի Ադանայի համաձայնագրի վրա»,- հավելել է Լավրովը: