Տիմատին հարսնացուին ու որդուն տուն է տարել. Նրանց դուրս են գրել հիվանդանոցից (Լուսանկարներ)
Օրերս Տիմուր Յունուսովի եւ Անաստասիա Ռեշետովայի ընտանիքում երկար սպասված իրադարձություն է տեղի ունեցել. լույս աշխարհ է եկել նրանց որդին, որին անվանել են ի պատիվ Տիմատիի հանգուցյալ ընկերոջ` Ռատմիր Շիշկովի: Երջանիկ հայրն ընդամենը մի քանի ժամ անց երկրպագուների հետ կիսվեց ուրախությամբ եւ լուսանկար հրապարակեց, որում պատկերված է նորածնին գրկած:
«Տիմուրովիչը տուն է գնում»,- լուսանկարը մակագրել է ռեփերը: Տիմատին երեխային դուրս գրելու գնացել է ամենամտերիմների`մայրիկի` Սիմոնայի, դստեր` Ալիսայի եւ եղբոր` Արտյոմի հետ:
Օգտատերերը նշել են, որ Ռեշետովան այնպիսի տեսք ունի, կարծես երեխայի լույս աշխարհ չի բերել: «Եվ սա ծննդաբերությունից ընդամենը չո՞րս օր անց, «կարծես պոդիումից նոր է իջել», «նա լավ տեսք ունի երիտասարդ մայրիկի համար»,- գրել են օգտատերերը: