Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նշանվել է. Ո՞վ է նրա ընտրյալը
Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նշանադրվել է։ Քրոջ կյանքում կարեւոր իրադարձության մասին հայտնել է նրա եղբայրը՝ երգիչ Մհերը։
Instagram-յան էջում երգիչը հրապարակել է քրոջ ու նրա ընտրյալի լուսանկարը։ «Սրտանց շնորհավորում եմ քեզ, քույրիկ, քո եւ մեր ամբողջ, մեծ ընտանիքի կյանքում կարեւոր իրադարձության առիթով։ Ընտանիքի ստեղծումը մարդու համար ամենակարեւորն է կյանքում։ Շնորհավորում եմ քեզ նշանադրության առիթով։ Սպասում ենք հարսանիքի»,- գրել է երգիչը։