Կովալչուկն անկեղծ զգեստով Չումակովի հետ պարում է հայկական երաժշտության ներքո (Տեսանյութ)
Երաժիշտներ Յուլյա Կովալչուկը եւ նրա ամուսինը` Ալեքսեյ Չումակովը, հրաշալիորեն կատարում են ոչ միայն հիթեր, այլեւ տարբեր միջոցառումներ ու կորպորատիվ երեկոներ վարում: Ամուսինները Սոչիում ներկա են եղել հայկական հարսանիքի: Թեեւ այդ օրը բեմում ելույթ են ունեցել բազմաթիվ այլ աստղային հյուրեր՝ Սոսո Պավլիաշվիլիից մինչեւ Ռազմիկ Ամյան, Յուլյան եւ Ալեքսեյը եւս կարողացել են զվարճացնել հանրությանը:
Ոգեւորությունը կարծես այնքան էր, որ սիրահարները շարունակել են ուրախանալ կուլիսների ետեւում: Յուլյան իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է` ինչպես է ամուսնու հետ, որի մայրը հայ է, պարում հայկական երաժշտության ներքո:
«Յուրօրինակ ոչինչ... պարզապես յուրաքանչյուրը կուլիսների ետեւում հանգստանում է իր ձեւով»,- տեսանյութը մակագրել է երգչուհին: Արտիստի երկրպագուները հիացել են աստղերի անմիջականությամբ: Նրանց շարքում էր նաեւ Մարգարիտա Պոզոյանը` «Ձայնը» նախագծի ֆինալիստ: «Աաա, կայֆ»,- հոլովակը գնահատել է նա: