Գիտեի՞ք. «Կարիբյան ծովի ծովահենները. սև մարգարտի անեծքը». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին
NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր հետաքրքիր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Գոռ Վերբինսկիի արկածային ժապավենի՝ «Կարիբյան ծովի ծովահենները. սեւ մարգարտի անեծք»-ի մասին է (2003թ.)։ Եվ այսպես.
1.Սա «Walt Disney Pictures» կինոընկերության առաջին ֆիլմն է, որը տարիքային սահմանափակում է ստացել (PG-13՝ թույլատրվում է դիտել միայն 13 տարեկանից բարձր անձանց):
2. Ժապավենի ստեղծման գաղափարն առաջացել է հայտնի Դիսնեյլենդում գտնվող համանուն ատրակցիոնի տպավորությունների ներքո։ Համաշխարհային պրեմիերան, բնականաբար, տեղի է ունեցել Դիսնեյլենդում 2003թ.-ի հունիսի 28-ին։
3. Ջոնի Դեփի հերոսը՝ Ջեք Ճնճղուկը, ֆիլմում բազմաթիվ անգամներ փայլում է ոսկե ատամներով։ Սակայն քչերը գիտեն, որ դրանք ոչ թե գրիմի արդունք են, այլ իսկական իմպլանտերներ։
4. «Ուրախ Ռոջերի» էմբելմը (գանգ եւ երկու խաչվող ոսկորներ սեւ ֆոնին), որն օգտագործվել է որպես ծովահենների դրոշ «Սեւ մարգարտում», առաջին անգամ մտածել է լեգենդար ծովահեն Ջեք Ռեկխեմը։
5. Ջեք Ճնճղուկի անմոռանալի պահվածքը Դեփը ձեւավորել է իր լավագույն ընկերներից մեկի՝ Քիթ Ռիչարդսի կերպարով՝ չգիտես՝ ինչու որոշելով, որ 18-րդ դարի ծովահեններն իսկապես նման են ռոք բեմի աստղերի։
6. Այն բանից հետո, երբ ֆիլմը հիթային դարձավ, «Disney» ընկերությունը Դիսնեյլենդում փակեց «Կարիբյան ծովի ծովահենները»՝ այն վերափոխելու համար։ Ատրակցիոնին սյուժետային գիծ ավելացվեց, որում կապիտան Բարբոսան հետապնդում է Ջեք Ճնճղուկին։
7. Ջեք Ճնճղուկի հայտնի արտահայտությունը՝ «հասկանո՞ւմ ես» (savvy?) Ջոնի Դեփի իմպրովիզացիան է։
8. Բրիտանական «Channel 4» ալիքի վարկածով՝ ժապավենը «Լավագույն ընտանեկան ֆիլմերի» ցանկում չորրորդ տեղն է զբաղեցրել։
9. Ջեք Ճնճղուկի դերակատարման համար դիտարկվում էին Մայքլ Կիտոնի, Ջիմ Քերիի եւ Քրիստոֆեր Ուոքենի թեկնածությունները։
10. Ուիլ Թերների կերպարը մարմնավորելու համար դիտարկվել են Ջուդ Լոուի, Յուն Մակգրեգորի, Թոբի Մագուայրայի, Քրիստոֆեր Մաստերսոնի եւ Քրիստիան Բեյլի թեկնածությունները։
11. Ջոնի Դեփը համաձայնել է մասնակցել նախագծին, երբ սցենարը դեռ պատրաստ չէր։