Իրանը սրտի բարդագույն վիրահատություններով առաջատարների շարքում է
Եվրոպայի և Ասիայի` սրտանոթային վիրաբուժության միության ներկայացուցիչը բարձր է գնահատել իրանցի բժիշկների կարողությունները` կապված սրտի բարդագույն վիրահատական միջամտությունների հետ:
Սուտերյես Պարապասը, ով սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ 6-րդ միջազգային կոնֆերանսի շրջանակներում գտնվում էր Մեշխեդում, ասել է. «Ռազավի հիվանդանոցի սրտանոթային վիրաբուժության դպրոցում` Մերձավոր Արևելքի միակ կենտրոնում, որը սովորեցնում է վիրահատություններ անել, Իրանի և այլ երկրների բժիշկները սովորում են սրտի վիրահատության նոր, բարդագույն եղանակները»:
Պարապասը հավելել է նաև, որ «Մինչ այժմ արաբական երկրների, Պակիստանի և Աֆղանստանի 30 բժիշկ ստացել է բարձրագույն մասնագիտացում` Մեշհեդի վիրաբուժական կենտրոնի Ռազավի հիվանդանոցում»: