Grand Swiss․ Արոնյանն ու Նակամուրան խաղացին ոչ ոքի եւ կիսում են առաջին տեղը
Մեն կղզում ավարտին մոտեցող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ 31-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։
Արոնյանն ու Նակամուրան 10-ական միավորով ընթացիկ առաջատարներն են։
Հոկտեմբերի 21-ին տեղի կունենա վերջին տուրը։
FIDE Chess.com Grand Swiss-ի հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։