Թուրքիան սկսել է տեղական սմարթֆոններ արտադրել
Այս տարվա սեպտեմբեր ամսին լույս կտեսնեն առաջին թուրքական Т40 սմարթֆոնները: Այս մասին հայտարարել է հեռախոսային օպերատորի տնօրեն Սյուրեի Ջիլիվը:
Սմարթֆոնները կարտադրվեն Չինաստանում, իսկ 2013 թվականի վերջիս արդեն այն կսկսեն արտադրել Թուրքիայում: Արդեն հաստատվել է, որ այն մեծ օգուտ կտա բյուջեին: Դրա վաճառքը նախատեսվում է մոտ 9 երկրում: Այն կաշխատի "Android" համակարգով:
Թուրք հասարակությունը սիրում է նոր տեխնիկա օգտագործել և ունենալ սեփական արտադրությունը: