«Պատրաստ եմ 1,5 չափս ինչ-որ մեկին տալ». Յանա Ռուդկովսկայան պատասխանել է կրծքերը մեծացնելու մասին մեղադրանքներին
Պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան ընկերուհիներին զարմացրել է ազդեցիկ կերպարով։ Յանան տեսանյութ է հրապարակել ֆոտոշարքի ետնաբեմից, որի ընթացքում լուսանկարվել է կիսապառկած՝ հենվելով արմունկին։ Թափանցիկ կրծկալը ցուցադրում էր Յանայի կուրծքը։
«Որքան գեղեցիկ կերպար»,- նշել է մոդել Ելենա Պերմինովան։ Լայքեր չեն խնայել նաեւ Սվետլանա Բոնդարչուկը, Յուլիանա Կարաուլովան եւ Ռուդկովսկայայի այլ ընկերուհիներ։ Քսենիա Սոբչակը նշել է, որ պրոդյուսերին նկարահանել են թաց մազերով։ «Միգուցե ժամանա՞կն է սկսել կյանքում այսպիսի տեսքով շրջել»,- առաջարկել է Կոնստանտին Բոգոմոլովի կինը։
Յանայի կուրծքը զարմացրել է նրա նկատմամբ ոչ այդքան բարյացակամ տրամադրված օգտատիրոջը։ «Ես չեմ հասկանում՝ Յանոչկայի կուրծքը բնական է, թե ոչ»,- հետաքրքրվել է Telegram-յան «Небожена» ալիքը։
Ռուդկովսկայան պատասխանել է դրան։ «Ինչ, ինչ, բայց կրքծի հարցում բնությունն ինձ չի նեղացրել։ Պատրաստ եմ 1,5 չափս ինչ-որ մեկին տալ։ Հոգնել եմ քարշ տալ, փոքրն եմ ուզում»,- «Голубь мира» Telegram-յան իր ալիքում հայտարարել է Յանան։
Այս շաբաթ Ռուդկովսկայան անկեղծ խոստովանություն է արել։ Նա ասել է, որ երազում է դստեր մասին, սակայն կրած վիրահատության արդյունքում նա այլեւս չի կարող երեխաներ ունենալ։ Ռուդկովսկայան եւ Պլյուշչենկոն միասին են արդեն 12 տարի։ Սեպտեմբերին նրանք ջերմ շնորհավորել են միմյանց՝ երկրպագուների հետ կիսվելով ռոմանտիկ լուսանկարներով։
Աղբյուրը՝ Cosmo