Լիլուի ջերմ լուսանկարը
Երգչուհի Լիլուն կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին տեղադրել է որդու լուսանկարը։ Փոքրիկն, ի դեպ, իր ու մայրիկի լուսանկարով շապիկ է կրում, որի վրա անգլերենով առկա է «լավագույն մայրիկը» գրությունը։ «Իմ անգին»,- լուսանկարը մակագրել է Լիլուն՝ օգտագործելով նաեւ «իմ ամեն ինչ» հեշթեգը։