Ռուսաստանում աճեցրել են մթության մեջ լուսավորվող ծխախոտ. տեսանյութը հրապարակել է գենետիկ Կարեն Սարգսյանը (Տեսանյութ)
Ռուսաստանում Բիոօրգանիկ քիմիայի ինստիտուտի գենետիկներն աճեցրել են արտասովոր հատկություններ ունեցող բույս. այն կարող է լուսավորվել խավարում, ընդ որում՝ դրա համար հատուկ ոչնչով կարիք չկա «սնուցել» բույսը: Հեղինակները լուսանկարներն ու տեսանյութը տեղադրել են bioRxiv-ում, հաղորդում է 360 հեռուստաալիքը:
Լուսավորման համար գիտնականները ուլտրամանուշակագույն ճառագայթներ չեն կիրառել: Մասնագետները տեղափոխել են լուսավորվող սունկի Nicotiana tabacum գենը ծխախոտի ծիլերի մեջ: Այդկերպ ստացվել է գենոմոդիֆիկացված ծխախոտ:
Բույսի լուսավորումը երեւում է մթության մեջ անգամ անզեն աչքով: Այն կարելի է լուսանկարել հեռախոսի լավ տեսախցիկով: