Մոնիկա Բելուչին զարդարել է ամսագրի շապիկը
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին չի դադարում երկրպագուներին զարմացնել իր գեղեցկությամբ։ Վերջերս նա կտրուկ փոխել է ոճը՝ հրաժարվելով շքեղ, երկար մազերից եւ ընտրություն կատարելով հօգուտ նորաձեւ կարճ կտրվածքի։ «Դրակուլա» ֆիլմի աստղը նոր կերպարում լուսանկարվել է ֆրանսիական «Numéro» պարբերականի ռուսական տարբերակի դեկտեմբերի համարի շապիկի համար։
Վենսան Կասելի նախկին սիրելին ֆոտոշարքի համար էլեգանտ կերպար է ընտրել՝ խորը լանջաբացվաքծով սպիտակ զգեստ։ Դերասանուհին հագուստը համադրել է պարզ վզնոցի հետ։
Ամսագրի Instagram-յան պաշտոնական էջում նշվում է, որ ընթերցողներին դերասանուհու հետ ծավալուն հարցազրույց է սպասվում, ինչպես նաեւ բացառիկ լուսանկարներ։ Հնարավոր է՝ Բելուչին լրագրողների պատմել է՝ ինչու է որոշել փոխել իմիջը։
Աղբյուրը՝ Teleprogramma.pro