Ամենատարօրինակ հագուստներից մեկը. զգեստ մարդու բնական մազից
Ամերիկացի դիզայներ-վարսահարդար Ջոդի Բրիդսը ստեղծել է հագուստ մարդու բնական մազերից: Իր շիկահեր հաճախորդների մազերը Ջոդին մշտապես հավաքում էր, իսկ «Ինչո՞ւ դրանք չես թափում»,-հարցին ի պատասխան, նա խորամանկ ժպտում էր:
Միայն հետո մարդիկ տեսան նրա ստեղծագործության արդյունքը: Շիկահերների վարսերից կարված զգեստ, որը մեծ հետաքրքրություն էր առաջացնում: «Եթե այս զգեստները նորաձև դառնան, մարդիկ ճաղատ կշրջեն»,-զգեստը մեկնաբանել են լրագրողները: