Total white. Քորթնի Քարդաշյանը կիսաթափանցիկ կորսետով հիացրել է երկրպագուներին
Հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը երկրպագուներին ուրախացրել է ազդեցիկ ֆոտոշարքով։ Երեք երեխաների մայրը լուսանկարվել է ոճային կերպարով։
Քիմ Քարդաշյանի քուրը կիսաթափանցիկ կորսետ է ընտրել, որն ընդգծել է նրա փարթամ կուրծքը։ Կերպարն ամբողջացրել է սպիտակ, լայն տաբատը։
Ոճաբաններն իրապատում շոուի աստղի համար պարզ սանրվածք են ընտրել՝ արձակելով նրա մազերը։ Դիմահարդարման ընթացքում շեշտադրվել էին աչքերը, նյուդ երանգի շրթներկով՝ ներկվել շուրթերը։
Լուսանկարը հիացրել է մոդելի երկրպագուներին։ Նրա հրապարակումն ավելի քան մեկ մլն լայքի է արժանացել։
Վերջերս Քորթնի Քարդաշյանը երկրպագուներին զարմացրել է կերպարանափոխությամբ։ Նա կրկնօրինակել է երգչուհի Արիանա Գրանդեի կերպարը։