Ռուսաստանում երիտասարդ տղամարդն ինքնասպան է եղել ուղիղ եթերում
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կրասնոկամսկի տներից մեկում: 30-ամյա տղամարդը համացանցում ուղիղ եթերով ներկայացրել է իր մահը, հաղորդում է 59.RU-ն:
Երիտասարդ տղամարդն աշխատում էր Կրասնոկամսկի շինհրապարակներից մեկում: Հոկտեմբերի 18-ի գիշերը նա սկսել էր ուղիղ եթերը սոցիալական ցանցում:
«Ես քիչ առաջ խոսել եմ նրա հետ, ու նա ասել է, որ ես տղամարդ չեմ: Մեր համատեղ կյանքի տարիները նա ապրել է, փաստորեն, ոչ տղամարդու հետ: Քանի անգամ եմ փորձել վերադարձնել նրան, չի ստացվել»,-ասել է տղամարդը:
Այդ խոսքերից հետո նա մահացել է:
Տեսանյութը պահպանվել է սոցցանցի իր էջում: Ցնցված ընկերները մեկնաբանություններում նշել են, որ չեն հասկանում՝ ինչու է դա տեղի ունեցել: