Թրամփը մտափոխվել է G7-ի հաջորդ գագաթնաժողովն իր գոլֆի ակումբում անցկացնելու հարցում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հրաժարվել է 2020 թվականին G7 գագաթնաժողովը Մայամիում իր Trump National Doral գոլֆի ակումբում անցկացնելու մտքից:
«ԶԼՄ-ների եւ դեմոկրատների անխոհեմ ու իռացիոնալ թշնամանքի պատճառով մենք այլեւս չենք դիտարկում Մայամիում Trump National Doral-ը որպես հարթակ 2020 թվականին G7-ն անցկացնելու համար»,-ԱՄՆ-ի նախագահը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
Դոնալդ Թրամփը նաեւ նշել է, որ անհապաղ կսկսվի G7 գագաթնաժողովի մասնակիցներին ընդունելու ուրիշ հարթակի փնտրտուքը:
Նա նաեւ չի բացառել Քեմփ Դեւիդում գտնվող առեղծվածային նախագահական նստավայրում գագաթնաժողովն անցկացնելու հավանականությունը: