Կիևում կացնով սպանել են ադրբեջանցի կոմպոզիտորի թոռանը
Կիևի Պերեչսկի շրջանում սպանվել է 22-ամյա Ջադիվ Հաջիևը, որը ադրբեջանցի ֆլեյտահար, օպերետների և ռոմանսների հեղինակ Թելման Հաջիևի թոռն էր, հաղորդում է Ստրանա.UA-ը:
Հանցագործությունն կատարվել է հոկտեմբերի 6-ին Չիգորինի փողոցում: Բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Արդբեջանի երիտասարդ քաղաքացու աղավաղված դին:
Ավելի ուշ պարզվել էր, որ սպանված Ջավիդ Հաջիեւը Բաքվում հայտնի ընտանիքից է: Նրա պապը՝ կոմպոզիտոր Թելման Հաջիևն է, իսկ մայրը՝ Մինա Հաջիևան, որը դասավանդում է Բաքվի կոնսերվատորիայում:
Պարբերականը նշում է, որ Հաջիևին, ըստ ամենայնի, սպանել են կացնով: Ծնողները չգիտեն՝ ինչպես էր նա հայտնվել Կիևում: