Չեմ ուզում մարդիկ իմանան, որ ես ընդհանրապես ուտում եմ. Վիկտորիա Բեքհեմ
"T Magazine" ամսագրին Վիկտորիա Բեքհեմը բավականին անկեղծ հարցազրույց է տվել: Նա խոստովանել է, որ ինքը սարսափելի կարիերիստ է: Մշակում է յուրաքանչյուր քայլ և հետևում իր պլանին: Բեքհեմն ասել է, որ տնային գործերից նա գլուխ չի հանում, ավելի համեղ պատրաստում է Դևիդ Բեքհեմը: Իր չժպտալու մասին խոսակցություններին Բեքհեմը պատասխանել է, որ ինքը երբեմն ժպտում է, հատկապես ընտանիքի հետ եղած ժամանակ: «Ես չեմ ուզում, որ պապարացցիներն ինձ նկարեն փողոցում հիմարի պես բերանս բաց»,-ասել է նա: Բացի այդ, Բեքհեմը չի ուզում, որ մարդիկ իմանան, որ ինքն առհասարակ որևէ բան է ուտում: «Ինչպես իսկական արքայադուստր, ում մարդկային ոչ մի բան հատուկ չէ»,-հավելել է ամսագիրը: Իր տարիքի մասին Վիկտորիան ասել է. «Ես չեմ ձգտում 25 տարեկան երևալ, ես 39-ն եմ և չեմ բարդույթավորվում դրանից»: