Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ խորեոգրաֆ Լիլիթ Ավագյան-Բուշը, Instagram-յան էջում որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել (Տեսանյութ)
Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ հայաստանի խորեոգրաֆ Լիլիթ Ավագյան-Բուշը, Instagram-յան էջում որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որը հիացրել է նրա հայ հետեւորդներին:
Տեսանյութում Քիմ Քարդաշյանի նախկին սիրելիի որդին փորձում է գույների անուններն արտաբերել հայերենով:
«Ասա դեղին, կանաչ, կարմիր, կապույտ, շագանակագույն»,- հայերենով ասում է Լիլիթը, որին կրկնում է որդին, որին չի հաջողվում ճիշտ արտաբերել դրանք:
Ավելի վաղ՝ մարտին Լիլիթը տեսանյութ էր հրապարակել, որում հայերենով նկատողություն էր անում երեխաներին:
Շատ հետեւորդների կարծիքով՝ Լիլիթը Քիմ Քարդաշյանի նմանակն է. վերջինիս հետ Լիլիթ ամուսինը հանդիպել է 2007-2010թթ.։ Քարդաշյանից բաժանվելուց 5 տարի անց Ռեջի Բուշն ամուսնացել է Հայաստանից պարի ուսուցչուհի Լիլիթ Ավագյանի հետ, որի հետ դաստիարակում է երկու երեխաներին: