Թուրքիայի վարչապետ Էրդողանը լացել է ուղիղ եթերի ժամանակ (լուսանկարներ)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հուզել է «Մուսուլման եղբայրներ» շարժման ռազմավարական հարցերով ղեկավար, հայտնի քաղաքական գործիչ Մոհամեդ Էլ-Բելթագիի հրաժեշտի նամակը` իր 17-ամյա աղջկան` Էսմային, ով զոհվել էր Եգիպտոսում շարունակվող բախումների ժամանակ:
Ուղիղ եթերով հեռարձակվող թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Էրդողանը` լսելով Մոհամեդ Էլ-Բելթագիի նամակը, չէր կարողացել զսպել արցունքները:
Հեռուստահաղորդումը ընդհատվել է, քանի որ Էրդողանը չի կարողացել հաղթահարել հուզմունքը: