Կաշկանդում էր փարթամ կուրծքը. Ջենիֆեր Լոպեսը սխալ չափի հարսանեկան զգեստ է կրել
Ջենիֆեր Լոպեսը զարմացրել է հանրությանը՝ Նյու Յորքում հայտնվելով հարսանեկան զգեստով։ Երգչուհու եւ նրա սիրելիի՝ Ալեքս Ռոդրիգեսի հարսանիքը նախատեսված է 2019թ.-ի վերջին։ Այդ պատճառով երկրպագուները սկսել են պարզել մանրամասները՝ ինչու է արտիստը հարսանեկան զգեստ կրել։
Առայժմ վաղ է շնորհավորել Ջենիֆեր Լոպեսին. նա շքեղ զգեստը կրել է «Ամուսնացիր ինձ հետ» կատակերգության նկարահանումների համար, որում գլխավոր դերում է։ 50-ամյա դերասանուհին դուրս գալիս է եղել նյույորքյան հյուրանոցից, երբ նրան «բռնացրել են» պապարացիները։
Երիարափեշ զգեստը, որը զադրաված է ուլունքներով եւ քարերով, պարզապես հիացնում էր։ Լոպեսը ուլունքներով զարդարված քող էր կրում։ Կերպարն ամբողջացնում էին բազմաթիվ զարդերի՝ խոշոր վզնոց, մի քանի մատանի եւ ականջօղեր։
Գաղտնիք չէ, որ Լոպեսը սիրում է ցուցադրել գայթակղիչ կազմվածքը։ Սակայն այդ զգեստն ամբողջության թաքցրել է նրա կազմվածքը։ Նա դժվարությամբ է շարժվել շքեղ հագուստով, բացի այդ՝ այն կաշկանդում էր դերասանուհու փարթամ կուրծքը։
Օգտատերերը քննադատել են աստղի հարսանեկան կերպարը։ Շատերին թվացել է, որ ե՛ւ զգեստը, ե՛ւ մորթյա թիկնոցը, ե՛ւ խոշոր աքսեսուարները կրկնօրինակվել են Բարբի տիկնիկի կերպարից։
Աղբյուրը՝ KP