Ջենիֆեր Լոպեսի երկրպագուն 6 օր ապօրինի քնել է նրա տանը
Ջոնի Դեբիսի անունով տղամարդը գրեթե մեկ շաբաթ «հյուրընկալվել» է Ջենիֆեր Լոպեսի տանը: 49-ամյա երկրպագուն անհայտ ճանապարհով ներս է մտել Հեպտոնսում Լոպեսին պատկանող առանձնատուն և բնակություն հաստատել լողավազանի մոտ գտնվող տնակում: Անգամ մեքենան Դեբիսը կայանել է առանձնատան հարակից ավտոտնակում, բայց Լոպեսի անվտանգության աշխատակիցներն այն չեն նկատել:
Հետաքրքիր է, որ տղամարդը չի թաքնվել, այլ իր ինտերնետային կայքում լուսանկարներ է տեղադրել Լոպեսի կենցաղից, անգամ օգնել է տան աշխատողներին մաքրել բակը:
Միայն 6 օր անց անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի երգչուհու տուն մտած մարդուն: Ոստիկաններին Ջոնը հայտարարել է, որ ինքը Լոպեսի ամուսինն է և նրա երեխաների հայրը: Ջոնի Դեբիսին ձերբակալել են և տարել հոգեբուժարան: Նրա մեքենայից հայտնաբերվել է նամակներ Օբամային և այլ հայտնի մարդկանց ուղղված: