Երեւանը տոնում է 2801-րդ տարեդարձը. մեր քաղաքին նվիրված TOP 5 ամենասիրելի հիթերը
Մեր սիրո քաղաքը՝ Երեւանն, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, նշում է ծննդյան 2801-ամյակը: Հին, բայց արտաքնապես միշտ երիտասարդ, միշտ վարդագույն ու պայծառ մեր քաղաքը չնայած շատ փոփոխություններին՝ միշտ ձգտել է պահպանել իր սկզբնական տեսքը. չէ՞ որ, իրեն սիրում են հենց կոլորիտային մթնոլորտի, նարդի խաղալու համար նախատեսված տաղավարների, վարդագույն շենքերի, փոքրիկ փողոցների, բաց երկնքի տակ ապրող հուշարձանների, պարտեզներից լսվող մանկական ճիչերի եւ անկախ եղանակից՝ ժպտացող արեւի շնորհիվ:
Մեր քաղաքի հանդեպ սերն արտահայտվում է նաեւ նրան ձոնված երգերում: Դրանցից մի քանիսն առաջարկում ենք վայելել այս պահին:
Ֆորշ-«Երեւան»
Թաթա-«Երեւանս»
Ռուբեն Հախվերդյան-«Երեւանի գիշերներում»
Հայ աստղեր- «Երեւան դարձած իմ Էրեբունի»
Հայկո-«Սիրո հավերժ քաղաք»