Հայրենական քաղաքական դաշտի այս Շերլոկ Հոլմսը նոր բացահայտում է կատարում
Անհասկանալի խղճի արթնացման հերթական պոռթկումն է սկսվել Արշակ Սադոյանի մոտ, թե ինքնահիացական աստղափայլի մեջ է ընկել, դժվար է ասել, սակայն հայրենական քաղաքական դաշտի այս Շերլոկ Հոլմսը նոր բացահայտում է կատարում կապված առաջին նախագահի օֆշորային գործարքների հետ: Անկախության օրերից սկսած հանրապետության քաղաքական կյանքում եղած և այժմ էլ Հանրային խորհրդի անդամի մակարդակով այդ կյանքում գործող քաղաքական այս գործիչը, եթե նման տեղեկատվություն ուներ, ինչո՞ւ այդ մասին խոսում է այսօր' դեպքերից երևի մի քսան տարի անց, և չի խոսել ավելի վաղ, ասենք, նույն Առաջին նախագահի պաշտոնավարման կամ Երկորոդ նախագահի պաշտոնավարման տարիներին: Ի՞նչ է ուզում ասել այսօրինակ դեդեկտիվ բացահայտումներով, որն է նպատակը և որը բերած օգտակարությունը: Սրանք հարցեր են, որ մնում են բաց, երբ տեղեկատվության ստացման առաջնային հետաքրքրությունն ու շոկը անցնում է և սկսվում է սթափ դատողության ու սառը բանականության աշխատանքի փուլը:
Արման Գրիգորյան