Էրդողանին ուղղված Թրամփի նամակը կներառվի միջազգային դիվանագիտության դասագրքերում. Զախարովա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը կներառվի միջազգային դիվանագիտության կամ միջազգային հարաբերությունների դասագրքերում՝ կարծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Հոկտեմբերի 9-ին՝ Սիրիայում թուրքական գործողությունների մեկնարկից մեկ օր առաջ, Թրամփն Էրդողանին խնդրել էր «հիմար չլինել եւ լավ տղա չթվալ»:
«Այդ էպիստոլյար ժանրը կներառվի միջազգային դիվանագիտության կամ միջազգային հարաբերությունների դասագրքերում… Ահա այդպիսին է ԱՄՆ-ի ոճը, քաղաքական համակարգի ոճը, գործընկերների հետ հարաբերությունների ոճը»,- ասել է Զախարովան: