Պոմպեոն ՆԱՏՕ-ի դեսպաններին տեղեկացրել է Սիրիայի հյուսիսում հրադադարի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՆԱՏՕ-ի դեսպաններին տեղեկացրել է Սիրիայի հյուսիսում հրադադարի մասին, հաղորդում է Politico-ն:
Ավելի վաղ Պոմպեոն եւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Հանդիպման արդյունքներով 120 ժամով հրադադար սահմանելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
Նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Սիրիայի իրավիճակի մասին, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է. «Այսպես կոչված հրադադարի ռեժիմը…դա այն չէ, ինչ մենք ակնկալում էինք: Իրականում դա ոչ թե հրադադարի ռեժիմ է, այլ քրդերի կապիտուլյացիայի պահանջ»:
Պոմպեոն այլ երկրների, ներառյալ Եվրոպայի իր դաշնակիցներին կոչ է արել անել ավելին՝ Թուրքիային օգնելու համար: