eBay-ում 25 դոլար նախնական գնով վաճառվում է Մուշի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչը
eBay ինտերնետային աճուրդային կայքում վաճառքի է հանվել Մուշի Սուրբ Կարապետ եկեղեցու արծաթե հայկական խաչը: Լոտի նախնական արժեքը նշված է 25 դոլար:
Մուշում մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները, հայկական բնակչությունը կազմել է 60-65% (86-100 մլն. մարդ): 1915 թ. սկած ավերվել են բոլոր հայկական գյուղերը:
Ըստ Մուշի հայկական թեմի տվյալների` բարբարոսաբար ավերվել են բազմաթիվ պատմական և մշակութային վայրեր, այդ թվում' Առաքելոց (Թարգմանչաց) վանքը, թալանվել են Սուրբ Կարապետ, Սուրբ Հովհաննես եկեղեցիների հարուստ ձեռագրերի պահոցները:
Ներկա պահին Մուշում մնացել է միայն Սբ. Առաքյալների վանքը, որի խաչքարերի կողքին գտնվում է քրդական գյուղը: