«Ամուսնալուծությունը տանջալից էր». Անի Լորակն առաջին անգամ անկեղծորեն խոսել է ամուսնուց բաժանվելու մասին
2019թ.-ի սկզբին հայտնի դարձավ, որ Անի Լորակը տաս տարվա ամուսնությունից հետո որոշել է բաժանվել գործարար Մուրատ Նալչաջողլուից։ Երգչուհին, սակայն, վերապրածից հետո զգացմունքների մասին պատմել է միայն այժմ։
Անի Լորակի եւ Մուրատ Նալչաջողլուի հարաբերությունները սկսել են փչանալ դեռ նախորդ տարի՝ գործարարի ենթադրյալ դավաճանության մասին լուրերից հետո։ 2019թ.-ի ձմռանը զույգը պաշտոնապես ամուսնալուծվեց, եւ այդ ժամանակ 40-ամյա երգչուհին կյանքը սկսեց նոր, մաքուր էջից։ Հունիսին հայտնի դարձավ, որ Անին նոր սեր է գտել՝ ի դեմս Black Star-ի 26-ամյա պրոդյուսեր Եգոր Գլեբի։ Երկար ժամանակ Լորակը գերադասում էր չխոսել ամուսնալուծության մասին։ Նա բավարարվում էր միայն մշուշոտ մեկնաբանություններով այն մասին, որ ամուսնուց բաժանվելուց հետո իրեն նորովի է զգում։ «ОК!» ամսագրին տված վերջին հարզացրույցում Անին անկեղծորեն պատմել է այն մասին, թե ինչ զգացմունքներ է ունեցել Մուրատից ցավոտ բաժանման ընթացքում։
«Ամուսնալուծությունը տանջալից էր։ Ես չեմ հավատում, երբ ինչ-որ մեկն ասում է, որ բաժանությունը հաճելի է եղել ու թեթեւ։ Ցանկացած ամուսնալուծություն ողբերգություն է. դա ցավոտ է, տխուր, դա... հիասթափություն է։ Այո, դու հիասթափություն ես ապրում... մտերիմ մարդուց։ Ես լավատես եմ, ես մինչեւ վերջ փորձում էի փրկել եւ ինձ համոզում էի,որ ամեն ինչ լավ կլինի, որ կկարգավորվի»,- ասել է երգրչուհին։ Ամեն դեպքում, զույգն ամուսնալուծվել է։ Նրանք փորձել են 8-ամյա դստերը՝ Սոֆյային պատրաստել դրան. երգչուհին համոզված է, որ մեծահասակների ոչ մի գժտություն չպետք է անդրադառնա երեխայի հոգեբանութան վրա։ Լորակը հավելել է, որ ամեն դեպքում հայրը մեծ մասնակցությունը չի ունեցել դստեր կյանքին, այնպես էր բաժանումնից հտո շատ բան չի փոխվել։