Դեմոկրատներին վրդովեցրել Է իր գոլֆ ակումբում G-7-ի գագաթաժողովն անցկացնելու Թրամփի որոշումը
Դեմոկրատներին վրդովեցրել Է իր գոլֆ ակումբում G-7-ի գագաթաժողովն անցակցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հաղորդում է CNBC-ը:
Դեմոկրատներ Գերի Փիթերսի, Ռոն Ուիդենի եւ Շերոդ Բրաունի նամակում ասվում է, որ նախագահ ընտրվելուց հետո Թրամփն ավելի քան 20 անգամ այցելել է Մար-ա-Լագոյում գտնվող իր գոլֆ ակումբ, ինչը հարկ վճարողների համար արժեցել է միլիոնավոր դոլարներ:
«2020-ի G-7-ի գագաթաժողովն իր գոլֆ ակումբում անցկացնելու Թրամփի որոշումը, կարծես, կանխորոշված էր»,- ասվում է նամակում, որում նշվում է, որ որոշումն «ազգային անվտանգության համար հստակ հետեւանքներ ունի͏»:
Նամակն ուղղված է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին, պետքարտուղար Մայք Պոմպեոյին եւ ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար Քեւին Մաքալինանին:
Սենատորները պաշտոնյաներին խնդրել են գնահատական տալ դաշնային, նահանգային եւ իշխանության տեղական մարմինների ծախսերին: