Ծնվել է Մարգարիտա Սիմոնյանի եւ Տիգրան Քեոսայանի երրորդ երեխան
Հեռուստահաղորդավարուհի, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը երրորդ անգամ մայր է դարձել։ Լույս աշխարհ է եկել նրա եւ հայտնի ռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի դուստրը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին։
Նշենք, որ աստղային զույգը եւս երկու երեխա ունի։ 2013թ.-ի օգոստոսին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Մարիանան։ Մեկ տարի անց ծնվել է նրանց որդին՝ Բագրատը։
Ի դեպ, նախքան Սիմոնյանի հետ կապը Քեոսայանն ամուսնացած է եղել հայտնի դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ։ Քեոսայանն այժմ կնոջ հետ զբաղված է ֆիլմերի համար սցենարներ գրելով։ Ի դեպ, նա իր սիրելի կնոջը նկարահանել է «Երեք ընկեր» («Три товарища») ժապավենում։ Միայն թե նա էպիզոդիկ դեր է ունեցել։