Ամերիկացի սենատորը «ռազմավարական մղձավանջ» է անվանել Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը
ԱՄՆ Սենատում մեծամասնության առաջնորդ Միթչ Մքքոնելը քննադատել է Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, հաղորդում է AFP-ը:
Թուրքիան համաձայնել է դադարեցնել Սիրիայի վրա հարձակումը 5 օրով, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին սպառնացել է, որ կվերսկսի լայնամասշտաբ գործողությունները, եթե քրդական ուժերը չլքեն «անվտանգության գոտին»:
Թրամփի խոսքով՝ Էրդողանն իրեն հայտնել է, որ տարածաշրջանում «դիպուկահարային եւ ականանետային կրակոցներ են հնչել, սակայն դրանք արագ դադարեցվել են», եւ որ Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ «շատ է ցանկանում, որպեսզի հրադադարի ռեժիմը գործի»:
Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG) ներկայացուցիչ Մուստեֆա Բալին Թուրքիային մեղադրել է ԱՄՆ-ի հետ հրադադարի շուրջ ձեռքբերված համաձայնությունը խախտելու մեջ:
Մքքոնելը հայտարարել է, որ Թրամփի որոշումը կօգնի Վաշինգտոնի հակառակորդներին եւ վնաս կհասցնի նրա դաշնակիցներին: Նրա խոսքով՝ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը ռազմավարական սխալ է: