Շարլիզ Թերոնը մեկնաբանել է Բրեդ Փիթի հետ սիրավեպի մասին լուրերը
Դերասանուհիներ Շարլիզ Թերոնը, Նիկոլ Քիդմանը եւ Մարգո Ռոբին դարձել են Էլեն Դեջեներեսի շոուի հյուրը, որի ընթացքում քննարկել են Թերոնի եւ Բրեդ Փիթի հնարավոր սիրավեպը։ Տեսագրությունը հրապարակվել է հաղորդման YouTube-յան ալիքում։
Արտիստը Քիդմանի հետ զվարճալի խաղի է մասնակցել. էկրանին հայտնում էին հայտնի տղամարդկանց լուսանկարներ, իսկ հյուրերը պետք է անկեղծորեն պատմեին նրանց հետ հարաբերությունների մասին, գրում է Starhit-ը։
Երբ ցուցադրվեց 55-ամյա Փիթի լուսանկարը, Նիկոլ Քիդմանը հայտարարեց, որ չի հանդիպել դերասանի հետ, իսկ Շարլիզ Թերոնը շփոթվեց եւ անմիջապես չպատասխանեց։ «Ես եւս չեմ եղել նրա հետ, սակայն, հավանաբար, ամեն դեպքում հանդիպել եմ նրա հետ։ Ես բազմաթիվ հարաբերություններ եմ ունեցել, որոնք նույնիսկ չեմ նկատել»,- կատակել է Թերոնը։
44-ամյա աստղը նշել է, որ հիմա իր սիրտն ազատ է։ Շարլիզը երազում է հանդիպել լավ եւ ուժեղ տղամարդու, սակայն մշտական զբաղվածության պատճառով պարզապես ժամանակ չի ունենում սիրավեպերի համար։
Այժմ դերասանուհին միայնակ է դաստիարակում երկու որդեգիր երեխաներին՝ որդուն՝ Ջեյսոնին, որը հաճախ է հանրությանը ներկայանում զգեստներով եւ փոքրիկ դստերը։
Հունվարին լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Անջելինա Ջելիից բաժանվելուց հետո Փիթը սկսել է հանդիպել կինոարտադրության ոլորտում գործընկերոջ՝ Շարլիզ Թերոնի հետ։ Ավելի ուշ դերասաններին մոտ կանգնած աղբյուրները հերքեցին այդ տեղեկատվությունը։