Ազնավուրի որդին ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել
Աշխարհառչակ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրն ընտանիքի հետ մշտական բնակության է տեղափոխվել Հայաստան։ Ազնավուրի որդին եւ նրա կինը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել են, որ արդեն տեղափոխվել են։
«Արդեն տեղափոխվել ենք, մենք արդեն Հայաստանում ենք ապրում»,- Հայաստան տեղափոխվելու ծրագրերի մասին հարցին ի պատասխան ասել է նրա կինը՝ Քրիստինա Սարկիսյանը։
Նշենք, որ Գյումրիում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում «Բարեկամություն» զբոսայգու վերականգնման մեկնարկին մասնակցում էր նաեւ Նիկոլա Ազնավուրը։ Մեկնարկի արարողությանը Նիկոլա Ազնավուրը հայտարարել է, որ Գյումրին իրենց ընտանիքի սրտում առանձնահատուկ տեղ ունի․ «Իմ հայրը մասնակցում էր բարեգործական ծրագրերին դեռ 1988 թվականից՝ երկրաշարժից հետո։ Կա որոշակի առաջընթաց, բայց դեռ շատ անելիքներ ունենք։ Այդ իսկ պատճառով «Ազնավուր» հիմնադրամը առանց որեւ վարկյան կասկածելու միավորեց ուժերը «IDEA» հիմնադրամի հետ։ Այս տեղը շուտով կդառնա զբոսանքի ժամանակակից, հարմարավետ վայր»։