«Ճանապարհի ընկեր». Անահիտ Սիմոնյանի ու Լիլիթ Բաբասյանի լուսանկարը
Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ու դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանն, այս օրերին միասին ԱՄՆ-ում են։ Մտերիմ ընկերուհիներն արդեն իսկ հասցրել են համատեղ կադրեր տեղադրել։
Նոր լուսանկարով կիսվել է Լիլիթը։ Ընկերուհիները սեւ, կարճ զգեստներ են ընտրել, որոնք համադրել են սպորտային կոշիկների հետ։ Ալեքսանդր Բաբասյանի կինը խոշոր ակնոց է կրում եւ աքսեսուարներ։ «Ճանապարհի ընկեր»,- իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարն այսպես է մակագրել նա։