«Ողջույն, Քիմ Քարդաշյան». Թինա Կանդելակին ձեռք է բերել հայտնի հայուհու ձգող ներքնազգեստը
Քարդաշյան ընտանիքի հերթական ապրանքանիշը՝ Skims-ը, գրավում է ամբողջ աշխարհը։ Բացառություն չեն նաեւ ռուս աստղերը, որոնց թվում է Թինա Կանդելակին։
Օրերս հայտնի լրագրողը ներկայացել է նոր սպորտային կերպարում՝ փորձելով Քիմ Քարդաշյանի ձգող ներքնազգեստը։ Շատ հետեւորդներ չեն հասկացել՝ ինչու է Թինան կազմվածքը շտկելու կարիք զգացել։ Սակայն նրա խոսքով՝ այս հագուստով ցանկացած կազմվածք ունեցող կին իրեն հարմար կզգա։
«Որակը վատ չէ։ Դե, ողջույն, Քիմ Քարդշյան, բարի երեկո»,- իր տպավորություններով կիսվել է Կանդելակին։ Դատելով նրանից, թե ինչ կայտառությամբ է հեռուստահաղորդավարուհին մարզվում, կարել է ասել, որ Skims-ի ներքնազգեստն, իսկապես, հարմար է։
Թինան ընտրել է ավազագույն տոպ եւ մի փոքր ավելի մուգ լեգինս։ Դրանց արժեքը միասին կազմել է 85 դոլար։
Աղբյուրը՝ Woman.ru