Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է հօգուտ Վիլյամ Սարոյանի հրապարակում հուշատախտակի տեղադրման
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է հօգուտ այն բանի, որպեսզի Վիլյամ Սարոյանի հրապարակում, Քոմյորս ավենյուի եւ Վալմոնթ փողոցի հատման տեղում հուշատախտակ տեղադրվի, տեղեկացնում է LA Times-ը։
Աղբյուրի համաձայն՝ նախաձեռնությունը հակասություն է առաջացրել տեղի բնակիչների շրջանում։ Մի կողմը պնդում է, որ այդ նախագիծը կմթագնի խաչմերուկի գոյություն ունեցող պատմական նշանակությունը, երկրորդը ենթադրում է, թե ընդդիմախոսների ցանկությունը հիմնված է էթնիկ խտրականության վրա, նշում է հոդվածագիր Լիլա Սեյդմանը։
Նշված տարածքը հարում է Բոլթոն հիլին՝ պատմական քարե շինություն, որը կառուցվել է 1913 թվականին, եւ որը սկզբում օգտագործվել է որպես տեղի ուտոպիական համայնքի հանրայի կենտրոն։ Այժմ այնտեղ է գտնվում երկրաբանական թանգարանը։
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ղեկավար Մոնիկա Ռոդրիգեսի խոսքով, որը նույնպես հանդես է եկել որպես նախագծի նախաձեռնող, այդ խաչմերուկը նշանակալի է նրանով, որ այնտեղ տեղի են ունեցել տարբեր մշակութային իրադարձություններ՝ նվիրված Հայաստանին։
Հուշատախտակի տեղադրման հանդիսավոր արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 19-ին։