Հայկական բրենդը՝ Milan Fashion Week-ին
Milan Fashion Week-ին մասնակցելը երազանք է շատ դիզայներների համար, քանի որ նման շոուն մեծ ճանաչում է բերում՝ թե լուսաբանման, թե համագործակցությունների տեսանկյունից: Հայկական eLSi նորաձեւության տան տնօրեն Լիանա Սարգսյանին, սակայն, արդեն երկրորդ տարին անընդմեջ հաջողվում է ներկայանալ հեղինակավոր նորաձեւության շաբթվան:
Այս տարի շոուի ընթացքում դիզայները ներկայացրել է իր գարուն-ամառ հավաքածուն՝ համագործակցելով չինական հայտնի Merrige բրենդի հետ: Թե ինչպես է ստացվել միջազգային այս համագործակցությունն ու ինչ տպավորություններ ունի հեղինակավոր ցուցադրությունից, Լիանան պատմել է NEWS.am STYLE-ին:
«Merrige-ի հետ համագործակցության առաջարկը եղել է հենց իրենց կողմից: Նախապես մի քանի ամիս առաջ ուղարկել էին ներքնազգեստները, որոնք հիմք ընդունելով՝ ստեղծել եմ հավաքածուն եւ պատրաստվել Միլանի նորաձեւության շաբաթվան»:
Իսկ ինչպե՞ս հայ դիզայներին հաջողվեց հայտնվել Milan Fashion Week-ին: Լիանան այսպես է մեկնաբանում.
«Դա տարիների մեծ եւ երկար աշխատանքի հետեւանք է. այն սկսվել է Վենետիկի փառատոնի փակ ցուցադրությունից, այնուհետեւ շարունակվել Դուբայում, երբ ներկայացանք այնտեղի նորաձեւության շաբաթին, որից հետո՝ Մոսկվայի Mercedes Benz շուին: Այդպես՝ ծանոթություններ ձեռք բերելով, մեծ ներդրումներ եւ աշխատանք կատարելով հասանք Միլանի նորաձեւության շաբաթ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: