Հայաստանի առանձին մարզերում առաջիկա շաբաթ օրվա երկրորդ կեսին և կիրակի սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Հայաստանի առանձին մարզերում առաջիկա շաբաթ օրվա երկրորդ կեսին և կիրակի սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Քամին հարավ-արեւելյան՝ 3-8 մ/վ: Հոկտեմբերի 20-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի, ինչը կշարունակվի նաեւ երկուշաբթի:
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ սպասվում է առանց տեղումների եղանակ, կիրակի՝ տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +25+27:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0+5, ցերեկը՝+19+24,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝+19+24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝+23+25,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+5, ցերեկը՝+19+24,
Լոռիում գիշերը՝ 0+5, ցերեկը՝+20+24,
Տավուշում գիշերը՝ +3+8, ցերեկը՝+21+25,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝+19+24,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝+25+27,
Արարատում գիշերը՝ +3+6, ցերեկը՝+25+27,
Արմավիրում գիշերը՝ +3+6, ցերեկը՝+25+27,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝+19+24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝+25+27,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝+23+26,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝+21+25,
Արցախում գիշերը՝ +6+9, ցերեկը՝+17+23 (հովիտներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝+20+25):