Վաղը՝ «Էրեբունի-Երևան» տոնկատարությունների շրջանակում Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է մինչև 24:00
«Էրեբունի-Երևան» տոնկատարությունների շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 24:00-ին։
«Մետրոպոլիտենը միշտ աշխատել եւ աշխատում է իր կարգախոսի համաձայն՝ «արագ, անվտանգ եւ անխափան»,- ասված է հաղորդագրության մեջ: