Ազգային ուտեստների և «Հարմոնի Երևան» նորաձևության համադրությունը (Տեսանյութ)
Կարեն Դերմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 17-ին կայացավ հայկական ավանդական ուտեստների գույների և առհասարակ հյուրընկալության կոնցեպտուալ հիմքով ստեղծված զգեստների հավաքածուի նորաձեւության բացառիկ ցուցադրությունը, որը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ու «Հարմոնի Երեւան» նորաձեւության տան համատեղ նախագիծն էր:
Ստեղծարար էսթետիկայի այս երկու աշխարհների՝ խոհանոցի եւ նորաձեւության յուրօրինակ համադրության համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ազգային խոհանոցն ու մշակույթը: GASTRO COUTURE նախագծի նպատակը հայկական ավանդական խոհանոցը նորովի եւ ֆյուժնի համատեքստում ներկայացնելն է:
Տեսանյութը՝ News.am Stile-ի