ԵՄ երկրների ղեկավարները տարակարծիք են 2021-2027 թվականների բյուջեի պլանի հարցում
ԵՄ երկրների ղեկավարներն ուրբաթ կքննարկեն բյուջեի պլանը, որը թույլ կտա դաշինքին ծախսել 1,1 տրլն եվրո 2021-2027 թվականներին, բայց խոր տարակարծությունները կառավարությունների միջեւ կարող են արգելակել գործարքը մի քանի ամսով, տեղեկացնում է Reuters-ը։
Համաձայն առաջարկի, որը ներկայացրել է Ֆինլանդիան (ԵՄ նախագահ երկիրն է այս տարի), հաջորդ երկարաժամկետ բյուջեն պետք է ունենա դաշինքի համախառն ազգային եկամտի (ՀԱԵ) 1,03-ից մինչեւ 1,08 տոկոսի հնարավորություններ։
Դա թույլ կտա ԵՄ-ին ծախսել 1-1,1 տրլն եվրո 7 տարում, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո, որը ԵՄ գանձարանի խոշոր ավանդատուներից մեկն էր։
Փաստաթուղթը, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ, պակաս հավակնոտ է, քան Եվրահանձնաժողովի առաջադրածը, որը ձգտում է հասնել ՀԱԵ 1,1 տոկոս բյուջեի։ ԵՄ խորհրդարանը կոչ է արել բյուջեի մակարդակը բարձրացնել մինչեւ ՀԱԵ 1,3 տոկոս։
Բայց Ֆինլանդիայի ներկայացրած առաջարկը սահմանափակումը, որն առաջադրել է Գերմանիան (դաշինքում ամենախոշոր տնտեսությունն ունի), գերազանցում է 1 տոկոսով։
Ֆինլանդիայի պլանից դժգոհ է ԵՄ ղեկավարների մեծ մասը։ Ուստի, փոխզիջման հասնելու համար սպասվում են բավական երկարատեւ բանակցություններ։