Մարգարիտա Սիմոնյանը պատմել է ամուսնու ու որդու վեճերի, ինչպես նաեւ նրա «բակային հայերենի» մասին
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ռեժիսոր Տիգրան Քեոսայանի երեխաները գրավել են Instagram-ի շատ օգտատերերի սրտեր, թեև նրանց ոչ ոք չի տեսել։ Սիմոնյանը թաքցնում է Բագրատի և Մարիանայի դեմքերը, սակայն ցուցադրում է հինգ լեզուներով մայրենիի նման խոսելու նրանց կարողությունները։ Այդ ամենը ճիշտ դաստիարակության շնորհիվ է. նրանց հետ յուրաքանչյուր օր զբաղվում են լեզվակիր ուսուցիչները։ Երեխաների համար դա պարզապես խաղ է, նրանք նույնիսկ չգիտեն, որ սովորում են։ Նկարում են, զբոսնում, երգում, մուլտֆիլմեր դիտում. պարզապես այդ ամենը տեղի է ունենում տարբեր լեզուներով։
Երեկոյան ժամերին Մարգարիտայի հորեղբայրը, որին նա կնոջ հետ վաղուց տեղափոխել է իր ու Տիգրանի տուն, երեխաների հետ շփվում է հայերենով, թեև նրանց ծնողները նախնիների լեզվով գրեթե չեն խոսում։ Որպես ապացվույց՝ Սիմոնյանը զվարճալի պատմություն է ներկայացրել.
«Բագրատը մեկուկես տարեկան էր, երբ Տիգրանը նրան ելակ ցույց տվեց ու հայերենով հարցրեց՝ ինչ է սա։
- Ելակ,- պատասխանեց Բագրատը։
- Ոչ, որդիս, սա կլուբնիկ է,- իր բակային հայերենով պատասխանեց Տիգրանը։
- Տիգրան ջան, «клубника» հայերենով հնչում է «ելակ»,- նրբանկատորեն ուղղեց հորեղբայրս, որը պատկերված է տեսանյութում»։
Պարզվում է՝ Տիգրանը բավական զվարճալի ձևով է արձագանքել՝ Մարգարիտային առաջարկելով երրորդ երեխային ունենալ։